Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է:
Մանչեսթերյան ակումբը բանակցել է 26-ամյա հարձակվողի և «Բորուսիա»-ի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «Յունայթեդ»-ը 70 մլն ֆունտ է առաջարկել Օբամեյանգի տրանսֆերի դիմաց:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է 31 հանդիպումների, 25 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:









































