Մադոննան չի դադարում զարմացնել ու ցնցել հանրությանը: Աստղը ներկայացրել է իր գաղտնի նախագծի առաջին թրեյլերը, որի մասին մանրամասներ գրեթե չկան:
Հայտնի է, որ նախագիծը պլանավորվում է ներկայացնել մինի-ֆիլմի տեսքով, որը նվիրված է լինելու խաղաղության, արդարության և մարդու իրավունքների պաշտպանությանը: Տեսանյութը նայելուց հետո պարզ է դառնում, որ բոլոր այդ հասկացությունները ներայացվելու են այլաբանության միջոցով, ընդ որում՝ շատ դաժան ու մռայլ ձևով:
Ֆիլմի ստեղծման վրա Մադոննան մենակ չի աշխատել, այլ իր հին ընկեր, լուսանկարիչ Սթիվեն Քլայնի հետ: Եթե հաշվի առնենք, թե ինչ ենք զգում տեսանյութի մեկ րոպեի ընթացքում, ապա դժվար չէ կռահել, թե ինչ կարող է սպասել մեզ նրա ամբողջական տարբերակում: Ընդ որում, այստեղ էլ հնարավոր է սպասել ցանկացած անակնկալի:









































