ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողների շրջանւմ Նյու Ջերսի նահանգում անցկացված նախնական ընտրություններում։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Նախնական տվյալներով՝ Քլինթոնը ստացել է 63 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից սենատր Բեռնի Սանդերսը՝ 37տոկոս ձայն։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է 2383 պատվիրակի աջակցություն։
Հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքել է 81 տոկոս ձայն։ Չնայած այն բանին, որ նրա մրցակիցներն ավելի վաղ հայտնել էին ընտրապայքարը լքելու մասին, նրանց անունները դեռևս ցուցակում են։ Այսպիսով՝ Ջոն Քեյսիքը ստացել է 13 տոկոս ձայն, Թեդ Քրուզը՝ 6։











































