Ասում են, որ Քիմ Քարդաշյանի մեկ ամիս շուտ լույս աշխարհ եկած աղջկան կցուցադրեն Քարդաշյանների հեռուստաշոուում և նույնիսկ կցուցադրեն, թե ինչպես է տեղի ունեցել ողջ գործընթացը:
Քիմը սիրում է ամեն ինչ տեսագրել, նրա յուրաքանչյուր քայլ տեսագրում է տեսախցիկը։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ հիվանդանոց գնալիս աստղը չի մոռացել օպերատորին հետը տանել: Միակ տեղը, ուր հնարավոր չի եղել տեսախցիկ տեղադրել, այն հիվանդասենյակն է, որտեղ ծննդաբերել է նա: Բայց նույնիսկ դա չի խանգարել նկարահանել ամենաինտիմ պահերը: Ինչպես հայտարարել է Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, հավանական է, որ փոքրիկին ցույց տան ռեալիթի-շոուի սերիաներից մեկում:
Իսկ ահա աղջկա հայրը՝ Քանյե Ուեսթն, ասում են դեմ է, որ իր երեխային ցուցադրեն ամբողջ աշխարհով մեկ:










































