Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ`այս տարվա հունվար-մայիս ամիսներին Անթալիա է այցելել 21000 ռուսաստանցի զբոսաշրջիկ, որը 26 անգամ զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածին և 38 անգամ զիջում է 2014 թվականի առաջին հինգ ամիսների ցուցանիշներին:
Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլին երկիր ժամանած օտար զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 28.1 տոկոսով` համեմատած նախորդ տարվա ապրիլի հետ:
Դա զբոսաշրջային հոսքի ամենամեծ անկումն էր` սկսած 1999 թվականից: Ամենամեծ անկումը` 79.3 տոկոս, գրանցվել էր Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի հարցում (150000-ից մինչև 31000 մարդ):









































