iPad Mini-ի գովազդը ճանաչել են որպես տարվա լավագույն տպագրված գովազդ:
Գլխավոր փառատոնի գլխավոր մրցանակին Apple ընկերությունն արժանացել է տեղադրման գաղափարի համար:
ԱՄՆ-ի հայտնի ամսագրերի վերջին էջում տպագրված գովազդն իրենցից սպիտակ դաշտ է ներկայացնում, որտեղ իրական չափերով iPad Mini-ն է: iPad-ի էկրանին «բացված է» նույն ամսագրի շապիկը: Իսկ TBWA/Media Arts Lab գործակալությունը հաղորդում է, որ Apple-ի սարքավորումը թույլ կտա կարդալ այն ամենը, ինչ մարդիկ սովորաբար կարդում են, սակայն ավելի կոմպակտ, հետևաբար ավելի հարմար չափսերով սարքի միջոցով:
Գովազդը տեղադրված է Times, The New Yorker, Wired, Wallpaper, Surfer և այլ ամսագրերում:















































