Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ֆիլիպ Լամը կարծում է, որ ավելի շատ հավաքականների մասնակցությամբ Եվրոպայի առաջնությունն ավելի դիտարժան է դառնում:
«Եվրոպայի առաջնությանն այս տարի առաջին անգամ մասնակցում են 24 հավաքականներ: Սա, իհարկե, ճիշտ որոշում էր:
Ավելի շատ թիմերի մասնակցությամբ մրցաշարն ավելի դիտարժան կդառնա», – ասել է Լամը:








































