Սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և շաքարային դիաբետ․ տարածված և ոչ վարակիչ այս հիվանդությունների մահվան դեպքերը Հայաստանում կազմում են 70 տոկոս։
Ոչ վարակիչ հիվանդությունները լուրջ սպառնալիք են: Վաղաժամ հայտնաբերում. ԱՆ-ն վստահեցնում է՝ սա է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենամեծ զենքը:
Տվյալներ է ներկայացնում, թե օրինակ՝ չարորակ նորագոյացությունների վաղաժամ հայտնաբերումը ինչպես է նպաստել բուժմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահեցնում է՝ ոչ վարակիչ հիվանդությունների պայքարի դեմ մեծ դեր ունեն հասարակական կազմակերպությունները:
Պետք է ակցիաներ կազմակերպել ծխախոտի, ալկոհոլի, անառողջ սննդի դեմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանը ներառել հետազոտվող երկրների ցանկում՝ պարզելու համար՝ որ հիվանդություններն են տարածված, երբ են հայտնաբերվում և ինչպես են բուժվում:
ԱՆ-ի վերջին տարիների հետազոտությունները պարզել են՝ Հայաստանում վերջին տարիներին ոչ վարակիչ հիվանդությունների մահվան դեպքերը կրճատվել են, այդուամենայնիվ, շարունակում են երկրի համար լուրջ սպառնալիք մնալ: Այս հիվանդություններից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, ապա չարորակ նորագոյացությունները, մարսողական օրգանների հիվանդություններն ու շաքարային դիաբետը: ԱՆ-ն կոչ է անում տարին մեկ անգամ գնալ հետազոտության, դրա շնորհիվ հիվանդությունը վաղաժամ կհայտնաբերվի, որն էլ կկանխի ոչ վարակիչ հիվանդությունների ծանր հետևանքները:










































