Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

Արցախի իշխանությունը հետ է կանգնում ժողովրդավարությունից. Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ Արցախ վերադառնալու թեմային, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ  չնայած դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախկին նախարարի վերադարձն Արցախ, այնուամենայնիվ, կարծում է, որ Սամվել Բաբայանի վերադարձը քաղաքական դեֆորմացիա է առաջացրել Արցախում: Նրա խոսքով՝ այն իր անդրադարձն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում. «Նրա վերադարձն առաջացրել է քաղաքական դեֆորմացիա հենց Արցախում, և մենք, լինելով անկախ պետականություններ, այնուամենայնիվ, մեկ քաղաքական տարածք ենք, և նրա վերադարձն ալիք է բարձրացրել ամբողջ հայկական պետականության տարածքում»:

Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ՝ Արցախի իշխանությունը հետ է կանգնում ժողովրդավարությունից: Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ, նշեց, որ Արցախի իշխանությունների նման տեսքով հայտարարություններն ադեկվատ չեն և հարիր չէ իրենց կրած պաշտոնին. «Որևիցե մեկը չի կարող ասել, թե հստակ ինչ է տեղի ունեցել, և տուժողի հայտարարությունը վարկաբեկելը, ասել, որ դրանք արժանահավատ չեն, այն էլ ոչ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից, դա, կարծում եմ, ուղղորդված է և մատնանշում է, որ իրենք ունեն մեղավորություն այս բռնությունների կատարման մեջ:

Եվ շատ ցավալի է, որովհետև մենք խնդիր ունենք  ժողովրդավար հանրապետություն ունենալու և լինելու Ադրբեջանից տարբեր»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Նա կոչ արեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, իրավապահներն արագ գործեն, բացահայտեն մեղավորներին ու նրանց պատասխանատվության ենթարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում