«Հայոց լեզու և գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննություններին 11 հազար 375 դիմորդից քննություն է հանձնում ավելի քան 6 հազար դիմորդ: Դիմորդները լարված չեն, վստահ են իրենց ուժերին։ Անուշ Պետրոսյանը դիմել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Ասում է՝ մասնագիտությունը պատահական չի ընտրել. մեր երկում խնդիրները շատ են, մարդու իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, մտադիր է հետագայում իր հոդվածներում նշված խնդիրները արծարծել։
Դիմորդների մեծ մասը նշում է, որ շտեմարաններն այժմ շատ են պարզեցված, թեստերում խրթին հարցերը շատ չեն, բայց ավագ դպրոցի գիտելիքով ընդունվել չեն կարող։
Ավագ դպրոցի խնդիրների մասին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին բարձրաձայնում են քննությունների ընթացքին հետևող ծնողները: Նրանք նշում են՝ կրկնուսույցի ծառայություններից օգտվելու համար ամսական մեծ գումարներ են ծախսում, այնինչ պիտի ավագ դպրոցը համապատասխան գիտելիք տար։ Նախարարն էլ արձագանքում է՝ մինչև սեպտեմբեր պետք է քայլեր կատարեն ավագ դպրոցների և ընդհանուր չափորոշիչների ձևավորման ուղղությամբ: 12-րդ դասարանը պետք է բեռնաթափել։
Ծնողներից շատերը նախարարին մոտենում են նաև ուսման վարձավճարների խնդրով։ Իրենց ստացած աշխատավարձով երխաներին կրթության տալ չեն կարող։ Լևոն Մկրտչյանի խոսքով` ծրագիր է մշակվում, որով փորձել են խնդիրը լուծել:









































