ՊՍԺ-ի ապագա գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնել է իր օգնականների անունները:
Հիշեցնենք` Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը համաձայնեցրել է 2-ամյա պայմանագրի պայմանները փարիզյան ակումբի ղեկավարների հետ: Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի այն ստորագրելու մասին: Մասնագետն արդեն ձևավորել է ՊՍԺ-ի նոր մարզչական շտաբը:
Բլանի օգնական կլինի Ժան Լուի Գասյեն, ում հետ Լորանն աշխատել է «Բորդո»-ում և ազգային թիմում: Մարզչի երկրորդ օգնականը կդառնա Ալեն Պողոսյանը, իսկ դարպասապահների մարզիչ կլինի 1998 թվականի աշխարհի չեմպիոն Ֆաբիեն Բարտեզը:








































