ՄԱԿ-ի կրթության, գիտության, մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) ճապոնական Ֆուձի լեռը ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին համապատասխան որոշում է ընդունվել ՅՈւՆԵՍԿՕ-ի նիստին, որը կայացել է Կամբոջայի մայրաքաղաքում:
Ֆուձի-սանը, ինչպես տեղի բնակիչներն անվանում են լեռը, Ճապոնիայի խորհրդանիշն է: Բացի այդ, ցուցակում ներառվել է «Միխո նա Մացբուրա» լողափը Սիձուոկա քաղաքում, որը հայտնի է իր դեղձի ծառերով:
Այսպիսով, այժմ Ճապոնիայի 14 օբյեկտներ Համաշխարհային ժառանգության մասն են կազմում:
Ֆուձի լեռ գործող հրաբուխ է: Այն գտնվում է Հոնսյու կղզում` Տոկիոյից 90 կմ հարավ-արևմուտք և Ճապոնիայի ամենաբարձր լեռն է` 3776 մ: Արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում Ֆուձին Ճապոնիայի ամենահայտնի վայրերից է:









































