Սատկել է վերջին հայտնի շունը, որը 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում մարդկանց է փրկել: Associated Press-ի հաղորդմամբ՝ Բրեթան ոսկեգույն ռետրիվերը սատկել է անասնաբուժական կլինիկայում Հյուսթոնի արվարձանում (Տեխաս նահանգ): Նա 16 տարեկան էր:
Շունը երկու տարեկան է եղել, երբ իր վարժեցնող Դենիզ Քորլիսի հետ Նյու Յորք է մեկնել տեխասյան թիվ մեկ օպերատիվ խմբի կազմում: Ահաբեկչությունների տեղում նրանք 10 օր են անցկացրել:
9 տարեկանում Բրեթանը թոշակի էր անցել:






































