Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն ու Ադրբեջանը մեծ աշխատանք են իրականացնում գործընկերության ընդլայնման համար:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա աշնանը սպասվում է ԵՄ ներկայացուցիչների այց Ադրբեջան՝ կապված էներգետիկ նախագծերի հետ: Բացի դրանից՝ առաջիկա ամիսներին ակնկալվում է նաև քաղաքական մակարդակով այց:
Մարդը հավելել է, որ շարունակվում են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական նոր համաձայնագրի շուրջ խորհրդակցությունները. «Նոր համաձայնագիրը կընդգրկի համագործակցության բոլոր ոլորտները, քանի որ խորհրդակցությունները շատ ժամանակ են պահանջում»:











































