Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ընտանիքը չեղյալ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը նրա հուղարկավորության ժամանակ: Այս մասին երեկ հայտարարել է Մուհամեդ Ալիի ընտանիքի խոսնակ Բոբ Գունելը:
Նրա խոսքով՝ չեղյալ են հայտարարվել Էրդողանի ու Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի ելույթները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը մասնակցելու է ժամանակին իսլամ ընդունած և իր անունը փոխած Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը:









































