«Բանակցային գործընթացը մտել է փակուղի, և պարտադիր պետք է ԼՂՀ-ի մասնակցությունը, որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն, հրադադարը լինի հիմնովին, կարողանանք լուծումներ տալ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը՝ հավելելով, որ սա համազգային խնդիր է:
Ադրբեջանը լռում է, սա տևական լեություն կլինի՞, թե՞ «Ֆորմուլա-1»-ից հետո կվերսկսվեն ռազմական գործողությունները. այս հարցին ի պատասխան Ռ. Հյուսնունցը նշեց, որ ապրիլյան լայնամասշտաբ հարձկաման ժամանակ ադրբեջանցիները համոզվեցին, որ չեն կարող ճեղքել սահմանը, նրա խոսքով՝ առաջիկա 2-3 տարիներին Ադրբեջանը նմանատիպ հարձակում չի գործի:
Անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և ժողովրդի ցանկությանը, որ նրան տեսնում են ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Ռ. Հյուսնունցը նշեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ, պաշտպանության նախարար նշանակվում է նախագահի կողմից, կա քաղաքական մեծամասնություն, կա իշխանություն, այդ մեթոդներով նա չէր կարող խնդրին լուծում տալ, ընդհակառակը թշնամու ջրաղացին են ջուր լցնում նմանատիպ քայլերով: Սահմանադրական ճանապարհն ամենախոհեմ ճանապարհն է»:
Մանրամասնեը՝ տեսանյութում:












































