Տղամարդիկ ավելի հակված են մտնել արտամուսնական կապի մեջ կնոջից հեռու գտնվելու 9-րդ օրը: Այս մասին lenta.ru-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Պոլեևը:
Նա նշել է, որ սեքսոլոգները գիտեն իններորդ օրվա համախտանիշի մասին: «Դուք ապրում եք միասին, քնում նույն մահճակալին: Եվ եթե նույնիսկ նրա հետ չեք զբաղվում սեքսով, միևնույն է՝ նա ունենում է ինչ-որ էրեկցիա: Իսկ երբ երկար ժամանակ կողքին ոչ ոք չկա, մարմնական կապը բացակայում է՝ տղամարդու մոտ խուճապ է առաջանում»,- բացատրել է Պոլեևը:
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծման համար տղամարդիկ ավելի հաճախ ինտիմ հարաբերությունների մեջ են մտնում նախկին զուգընկերուհիների հետ:
Հետազոտությունները պարզել են, որ ամուսնական հավատարմության երդումը խախտում են միջինը տղամարդկանց 74%-ը և կանանց 33%-ը:






































