«Ժամանակն է հայկականի…» կարգախոսով սպառողին ներկայացվեց առաջին հայկական հեռախոսները՝ ArmPhone-ը: Երևանում այսօր տեղի ունեցավ սմարթֆոնների շնորհանդեսը, որի ժամանակ ցուցադրվեցին armphone 0502, armphone 0505, armphone 0508, armphone 0509 և armphone 0520 մոդելները:
Լրագրողների հետ զրույցում «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր- տնօրեն Վահան Շաքարյանը նշեց, որ այսօր հայ սպառողին են ներկայացնում հայկական հեռախոսները, որոնք ոչնչով չեն զիջում աշխարհում արտադրվող սմարթֆոններին:
Նրա խոսքերով՝ շուկայում ցանկացած ապրանք ունի իր գնորդը և անիմաստ է այսօր պայքարել ցածրորակ չինական ապրանքների կամ մրցակցել բարձորակ ամերիկյան, ճապոնական, կորեկան ապրանքների դեմ. «Կարևորն այն է, որ մեր ապրանքը որակով է և մենք պատասխանատվություն ենք կրում այդ ապրանքի որակի համար: Մենք պատրաստվում ենք Հայաստանում, մեր գնորդի կողքին ենք և պատասխանատու ենք ամեն քայլի համար՝ սկսած արտադրությունից մինչև սպասարկում»: Վահան Շաքարյանի խոսքերով՝ սմարթֆոնների արտադրությունը ևս մի քայլ է՝ լավացնելու Հայաստանի տնտեսական վիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































