19-ամյա շարքային զինծառայող Արամայիս Միքայելյանը Ոսկեհատ գյուղից էր, սովորում էր Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Արամայիս Միքայելյանը զոհվել է ԼՂՀ Ջեբրայիլի մարտական դիրքերում: Այսօր արդեն համագյուղացիները նրա մասին խոսում են որպես հերոսի:
«Միշտ ասում էր՝ պոստերում կյանքը 50-50 է՝ կա՛մ կիջնես, կա՛մ կմնաս պոստերում: Երբ իրեն զանգել էի, ասում էր, հիշո՞ւմ ես խոսքերը, որ քեզ ասել էի, նորից հիշի ու մամային, պապային լավ կնայես: Ես կարողա ա էլ հետ չգամ»,- պատմում է Արամայիսի եղբայրը՝ Արսենը:
«Կարոտել եմ, կգրկեի ու բաց չէի թողնի,- արցունքն աչքին ասում է որդեկորույս մայրը,- իմ մեջքից գնաց, իմ աջ ձեռքն էր ինքը»:
Արամայիս Միքայելյանը քանդակագործությամբ էր զբաղվում, սիրում էր խաչքարեր քանդակել:
Մանրամասները՝ տեսանյութում:










































