ԱՄՆ-ի վարչակազմը որոշում է ընդունել Հորդանանում զորավարժություններից հետո թողնել 700 ամերիկացի զինծառայողների: Այս մասին Կոնգրեսին հղած նամակում ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հորդանանի կառավարության հարցմամբ ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստ 700 զինվորներ կմնան Հորդանանում մինչև զորավարժությունների ավարտը (հունիսի 20) և կմիանան արդեն այդ երկրում գտնվող ամերիկացի մյուս զինծառայողներին: Նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան այդ կպահանջի անվտանգության հետ կապված իրավիճակը»,- նշվում է նամակում:
Օբամայի խոսքերով՝ «այդ ստորաբաժանումն իր մեջ ներառում է համապատասխան անձնակազմ, ինչպես նաև՝ Patriot զենիթահրթիռային համալիրներ, կործանիչ և դրա վերահսկողության հետ կապված սարքավորումներ»:









































