Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել 2017 ֆինանսական տարվանից սկսել հինգերորդ սերնդի (5G) բջջային կապի լիամասշտաբ մշակումը, որը կլինի մոտ 100 անգամ ավելի արագ, քան գոյություն ունեցողը, հայտնում է TASS-ը:
Համազգային մասշտաբով կապը կսկսի աշխատել 2020 թվականից: Ներկայումս Ճապոնիայում գործող բջջային կապի համակարգը, այսպես կոչված, 3.9 սերնդի է: Ընթացիկ ֆինանսական տարում այն կսկսեն փախարինել 4G-ով:
Բջջային կապի հինգերորդ սերունդը թույլ կտա տեղեկատվություն ընդունել և ուղարկել 10 գիգաբիթ վայրկյան արագությամբ: Օրինակ` այժմ 2 ժամանոց տեսաֆիլմի բեռնելը տևում է մոտ 5 րոպե, իսկ 5G համակարգով սարքի միջոցով այն կտևի մի քանի վայրկյան:









































