Բռնության ու վանդալիզմի դատապարտման խորհրդանշական ակցիա են անցկացրել բրազիլացի դիվանագետներն ու ԱԳՆ-ի այլ աշխատողներ: Ձեռքերը միմյանց ուսերին դնելով՝ նրանք շղթա են կազմել ԱԳՆ շենքի շուրջ, որը հինգշաբթի վնասվել է վանդալիստների գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վանդալիզմի դրսևորումները տեղ էին գտել զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք իրենց տիրապետության տակ են առել Բրազիլիայի ավելի քան 80 քաղաքները: Ցույցերի մասնակիցները բողոքում են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի և առաջիկա խոշոր մարզական ծախսատար միջոցառումների հյուրընկալման դեմ:
ԱԳՆ աշխատակիցների շարքերում է եղել նախարար Անտոնիու Պատրիոտան: Նա հայտարարել է, որ հարգում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը, սակայն կտրուկ մերժում է վանդալիզմն ու բռնությունը:«Դա չպետք է կրկնվի»,- ասել է նա:









































