ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքից ոչ հեռու գրանցվել է հրաձգության հերթական դեպքը: Այս մասին հայտնում է CBS-ը:
Տղամարդը սկզբում մտել է իրավաբանական ընկերության գրասենյակ, որտեղ վիրավորել է մեկ մարդու: Այնուհետև նա ներխուժել է Wal-Mart ընկերության գրասենյակ և այնտեղ վիրավորել ևս 3-ին:
Զանգի հասցեով ժամանած իրավապահները վնասազերծել են հանցագործին: Նրա արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:








































