Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահը հրաժարական տալու մտադրությունը փոխել է, քանի որ կարգավորել է տարաձայնությունները նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով վարչապետի խորհրդական Օմար Ալ-Գուլին:
«Վարչապետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը՝ նախագահ Աբբասից խոստում ստանալով, որ տարաձայնության առիթ դարձած բոլոր հարցերը լուծում կստանան: Աբբասն ըմբռնումով է մոտեցել նրա խնդրանքներին»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Համդալլահը մոտ երկու ժամ անցկացրել է Աբբասի նստավայրում և այնտեղից հեռացել է կառավարական ավտոշարասյան ուղեկցությամբ, ինչը, ըստ տեղի լրատվամիջոցների, վկայում է այն մասին, որ նա մնում է իր պաշտոնում: Համդալլահը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո անձնական ավտոմեքենայով էր տեղաշարժվում: