Բասկերի երկրի մի շարք մունիցիպալիտետներում հունիսի 5-ին անցկացվել է Իսպանիայից անկախության հարցով քվեարկություն։
Ժողովրդական հարցման նախաձեռնությամբ հանդես է եկել Gure Esku Dago («Մեր ձեռքերում») հարթակը՝ RIA Novosti-ին հայտնել են այդ կազմակերպությունում, որը հանդես է գալիս հանուն տարածաշրջանի անկախության: Քվեարկությանը մասնակցել են 34 մունիցիպալիտետների բնակիչները՝ ընդամենը 37 հազար մարդ՝ 16-ից բարձր տարիքի 125 հազար բնակիչների 29,3 տոկոսը: «Հարցման» մասնակիցների 95,3 տոկոսն արտահայտվել է «բասկերի անկախ պետության» օգտին:
Հարթակի առաջնորդներ Անխել Օիարբիդեն և Զելայ Նիկոլասը հայտարարել են, որ «այս քվեարկությանը Բասկերի երկրի բնակիչներն սպասում էին շատ վաղուց»:
Քվեարկության նախաձեռնողների կարծիքով՝ այս ժողովրդական հարցումը կդառնա «առաջին քայլը հանրաքվեի ճանապարհին»: «Շոտլանդիայի և Կատալոնիայի օրինակով որոշումներ ընդունելու ժամանակը եկել է Բասկերի երկիր»,- ասված է հարթակի հաղորդագրության մեջ:
Բասկերի երկիրն ամենալայն իրավունքներն ունի Իսպանիայի բոլոր ինքնավար շրջանների համեմատությամբ, այդ թվում՝ հարկման բնագավառում:













































