Թուրքական Haber7 թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է սահմանափակել Գերմանիայի հասանելիությունը Ինջիրլիք ավիաբազային՝ կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
Սպասվում է, որ Թուրքիայի կառավարությունը այդ հարցը կքննարկի այս շաբաթ:
Ավելի վաղ Գերմանիայի ու Թուրքիայի միջև անցկացված բանակցությունների շրջանակներում, որոնք մեկնարկել են 2016 թվականի փետրվարին, Բեռլինը Անկարայից պահանջել էր հավելյալ հնարավորություններ ընձեռել իր ռազմաօդային ուժերին, որի մանրամասները չեն հրապարակվել:









































