Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Վայգլն առաջիկա օրերին նոր պայմանագիր կստորագրի դորտմունդյան ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Դորտմունդցիները մինչև 2020/21թթ մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր են առաջրակում կիսապաշտպանին: Ակումբը պատրաստ է նաև կրկնապատկել ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը, որը ներկայումս կազմում է 1.5 մլն եվրո: Վայգլի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Հիշեցնենք՝ Վայգլը «Մյունխեն-1860»-ից «Բորուսիա» է տեղափոխվել 2015 թվականին: Նախորդ մրցաշրջանում նա 51 հանդիպում է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում՝ դառնալով գոլային մեկ փոխանցման հեղինակ:








































