ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթում է Պուերտո Ռիկոյի փրայմերիզում՝ հայտնում է CNN հեռուստաալիքը։
Քվեաթերթիկների 27 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ Քլինթոնը հավաքել է 62,7% ձայն, իսկ նրա մրցակից՝ սենատոր Բեռնի Սանդերսը՝ 36,8%։ Նախնական հաշվարկներով՝ նախկին առաջին տիկինը Պուերտո Ռիկոյում ստանում է 31 պատվիրակի ձայն, իսկ Սանդերսը՝ 14:
Քլինթոնը մոտենում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրմանը։ Մինչ այս քվեարկությունը նրան անհրաժեշտ էր հավաքել ևս 60 պատվիրակի ձայն։ Այժմ հավանաբար այդ թիվը կկրճատվի։
Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որի ժամանակ էլ կհրապարակվի թեկնածուի անունը, կանցկացվի Ֆիլադելֆիայում՝ հուլիսի 25-28-ը։









































