Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգը կկարողանա խաղադաշտ դուրս գալ Ուկրաինայի հետ կայանալիք խաղում:
Գերմանացի պաշտպանը վնասվածք էր ստացել Հունգարիայի հետ կայացած ընկերական խաղում, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, վնասվածքն այնքան էլ լուրջ չէր:
«Վնասվածքս լուրջ չէ: Վստահ եմ՝ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ Ուկրաինայի հետ խաղում», – ասել է Բոատենգը:


































