Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Հրեական համայնքների ֆեդերացիայի (ФЕОР) նախագահ Ալեքսանդր Բորոդան հայտարարել է, որ Գերմանիան, որը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, ունեցել է դրա բարոյական իրավունքը, քանի որ ժամանակին ամբողջովին ստանձնել է Հոլոքոսթի համար պատասխանատվությունը:
Բորոդան այդպես է մեկնաբանել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այն հայտարարությունը, թե գերմանացիներն իրենք են հրեաներին վառել վառարաններում: Բորոդան ընդգծել է, որ Գերմանիան, ի տարբերություն Թուրքիայի, իր վրայից չի գցել Հոլոքոսթի համար պատասխանատվությունը և ճիշտ եզրակացություններ է կատարել տեղի ունեցածից:
«Այսօր գերմանացիներն ունեն բարոյական իրավունք` Թուրքիային ցույց տալու նրա պատմության ոչ կոռեկտ գնահատականը: Քանի որ Գերմանիան շատ սխալներ է գործել անցյալում, հասկանում է, որ մեկ ցեղասպանության լռությունը դժբախտաբար կարող է ապագայում հանգեցնել դրա կրկնման»,- ասել է նա:









































