Ճապոնիայի պետնախարար Տակումի Նեմոտոն, որը պատասխանատու է 2011թ. գարնանը ցունամիի և դրան հետևած «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի աղետի հետևանքների վերացման համար, այսօր ինքնակամ իրեն տուգանել է՝ հրաժարվելով ամսական աշխատավարձից:
Նա այդ քայլին է դիմել՝ ի նշան զղջման իր գերատեսչության աշխատակցիներից մեկի այն վարքի, որը պարբերաբար իրեն թույլ է տվել վիրավորել բնակիչներին ու տուժած շրջանների վարչակազմին:
Նախազգուշացում ու նկատողություն է ստացել նաև անբարեհամբույր պաշտոնյայի անմիջական ղեկավարը: Անձամբ նա 1 ամսով ազատվել է աշխատանքից, ապա տեղափոխվելու է այլ գերատեսչություն:
Այդ պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Ճապոնիայում և մեծ արձագանք առաջացրել ԶԼՄ-ներում:







































