Ֆրանսիացի օդերևութաբանները երկրի հյուսիսային մի քանի շրջաններում հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով հայտարարել են վտանգի «նարնջագույն» մակարդակ, գրում է RIA Novosti-ն:
Էր և Մերձափնյա Սենա վարչատարածքային միավորները կիրակի օրը միացել են այն 11 տարածքների ցանկին, որտեղ հայտարարվել է վտանգի նախավերջին մակարդակ:
Չընդհատվող անձրևների պատճառով Ֆրանսիայի մի քանի շրջաններում ուժեղ ջրհեղեղներ են եղել: Փարիզում Սենայի մակարդակը բարձրացել է վերջին 34 տարում ամենաբարձր ցուցանիշին՝ ավելի քան վեց մետր: Անվտանգության նկատառումներով դադարեցվել է Սենայով նավերի երթևեկությունը:









































