Իսպանիայի իշխանություններն այսօր Մարոկկոյի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա տարածքում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են 8 մարդու: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Մենք վնասազերծել ենք ցանց, որը պատասխանատու է եղել Սիրիայի տարածքում գործող «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումների մարտիկներ ուղարկելու համար»,- ասվում է Իսպանիայի ՆԳՆ հայտարարության մեջ:
Ձերբակալություններից և հետաքննությունից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:











































