Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի խաղին՝ վերջինիս համեմատելով «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի առաջատարներ Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Նեյմարին ճանաչում եմ, երբ նա դեռ երեխա էր: Երկար տարիներ նրա մարզիչներն ինձ ասում էին, որ նա շատ ուժեղ է: Դա իրականություն է, բայց Նեյմարը չունի Մեսսիի կամ Ռոնալդուի կարգը:
Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է: Քրիշտիանուն փոքր-ինչ այլ խաղաոճ ունի»,- Պելեի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































