Բահրեյնի առափնյա ոստիկանութունը ձերբակալել է ծովով Իրան տեղափոխվել փորձող 8 մարդու, որոնք իշխանությունների կողմից հետախուզման մեջ էին ահաբեկչական հանցագործությունների մեղադրանքով, տեղեկացնում է Sputnik-ը:
Նշվում է, որ նավը ձերբակալվել է երկրի հյուսիսում: Բահրեյնի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետախուզվողների անօրինական փոխադրումը կազմակերպել են նախկինում Իրան փախած Բահրեյնի երկու քաղաքացիներ, ընդ որում՝ նրանցից մեկը ահաբեկչական գործունեության համար ցմահ դատապարտված է եղել:
Նշվում է, որ Բահրեյնում ահաբեկիչներ են համարում շիա ընդդիմադիրներին:









































