Ամերիկյան Cabot Guns ընկերությունը վերջերս ներկայացրել է զույգ «այլմոլորակային ատրճանակներ»՝ գրեթե ամբողջությամբ պատրաստված Գիբեոն երկնաքարի կտորից, որը հարվածել է Երկրին մոտավորապես 4.5 միլիարդ տարի առաջ և 1830 ականներին հայտնաբերվել է Նամիբիայում: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը:
«Դա նախկինում չի արվել, և դա այն է, ինչ ինձ ձգում է»,- ասում էր Cabot Guns ընկերության հիմնադիր Ռոբ Բիանչինը անցած տարի, երբ ընկերությունը հայտարարեց Գիբեոնից երկու 1911 ատրճանակ պատրաստելու իր մտադրության մասին:
«Երկնաքարը հազվագյուտ երևույթ է, ավելին, քան երկնային թանկարժեք մետաղները, և ես ցանկանում էի ստեղծել զույգ ատրճանակներ, որոնք պատրաստված են յուրահատուկ արժեք ունեցող նյութից»,- ավելացրել է նա:










































