«Գաղափարակից լիբերալների ալյանս» կամ հակիրճ՝ ԳԱԼԱ կուսակցություն. Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ և հիմնել կուսակցություն, որի առաջնային նպատակներից է Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը:
Եթե ԳԱԼԱ կուսակցությունը հաջողություն գրանցի ՏԻՄ ընտրություններում, ապա հաջորդ քայլը կլինի համապետական՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հույս ունի, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության մի քանի աշխատակիցների նախաձեռնած համանուն կուսակցության գլխավոր նպատակներից է ոչ միայն առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, այլև իշխանության գալը: Նա ողջունում է նոր կուսակցության ստեղծումը:
Հ. Համբարյանի կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի Գյումրիում տեղական կուսակցություններ չառաջանան: Ըստ նրա, այնուամենայնիվ, ընդդիմադիր քաղաք համարվող Գյումրիում ԳԱԼԱ-ն մեծ թվով ընտրողներ կունենա:
«Կուսակցաշինարարությունը մեզ մոտ չի ավարտվել, կուսակցությունները շատ թույլ են, հեղհեղուկ են՝ լինեն դրանք ընդդիմադիր թե դիմադիր: Եթե ՀՀԿ-ն իշխանությունից զրկվի, տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ ՀՀՇ-ի հետ: Առնետավազքի միջոցով ՀՀԿ-ականները կարող են դառնալ իշխանության եկած կուսակցության անդամ»,- նշեց Գ. Համբարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































