Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Դամասկոսը ՄԱԿ-ին հայտնել է Սիրիայում ահաբեկիչների սպառազինմանը Հորդանանի մասնակցության մասին: Համապատասխան նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ՄԱԿ ԱԽ-ի նախագահին հանձնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Փաստաթղթում նկարագրված է երկու դրվագ, որոնք տեղի են ունեցել մայիսին: Հաղորդվել է, որ ահաբեկչական զինված խմբերը, որոնք կապված են, այսպես կոչված, «Սուննի երիտասարդության ջոկատի» հետ, Հորդանանից Սիրիայի Բուսրա էշ-Շամ քաղաք են հասցրել 13 երկաթուղային բեռնատար հարթակ՝ զենք-զինամթերքով, հրետանիով:
Հաղորդվել է նաև Հորդանանից Սիրիա 14 ավտոտրանսպորտային միջոց բերելու մասին: Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորդանանի վարչակարգի գործողություններն ու Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին նրա ուղիղ աջակցությունը միջազգային իրավունքի սկզբունքների աղաղակող խախտումներ են և սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:









































