Սինգապուրում հրդեհների հետևանքով առաջացած ծխի մակարդակը 400 կետով գերազանցում է նորման: Այն վտանգավոր է տարեց և թույլ առողջություն ունեցող մարդկանց կյանքի համար՝ հայտարարել են երկրի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հարևան Ինդոնեզիայում անտառային հրդեհների ծուխը Սինգապուրի իշխանությունների ու բնակիչների անհանգստության լուրջ պատճառ է դարձել: Երեկ Սինգապուրի կառավարությունը կոչ է արել Ինդոնեզիային անհապաղ միջոցառումներ ձեռնարկել Սումատրա կղզու հրդեհների մարման համար:
Հրդեհների հեղինակները հաճախ լինում են ֆերմերներն ու գյուղատնտեսական ընկերությունները, ովքեր անտառը հրդեհում են գյուղատնտեսության նշանակության տարածքի անվան տակ:









































