Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետի ապարատը չի հաստատել Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի ու փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի պաշտոնանկությունների մասին տեղեկությունները:
Ավելի վաղ համապատասխան տեղեկատվությունը տարածել էր թուրքական internethaber.com կայքը` հայտնելով, որ Հաքան Ֆիդանը նշանակվել է Տոկիոյում Թուրքիայի դեսպանի պաշտոնում: Բացի այդ, հաղորդվել էր, որ Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշանակվել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնում:











































