Գերմանացի ապահովագրողների ընդհանուր միությունը (GDV) Գերմանիայի հարավ-արևմուտքում «Էլվիրա» ցիկլոնով պայմանավորված վատ եղանակի և ջրհեղեղների հետևանքով վնասը գնահատել է մոտավորապես 450 մլն եվրո: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
Ցիկլոնը մոլեգնել է լույս երկուշաբթի գիշերը առավելապես Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողի հյուսիսում և արևելքում: Բնական աղետի հարվածից առանձնակի տուժել է 900 բնակչությամբ Բրաունսբախ կոմունան, որը գործնականում ամբողջովին քանդվել է ջրի հոսանքներից և սողանքներից:
GDV-ն առայժմ տվյալներ չունի հաջորդ օրերին Բավարիայում և Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում վատ եղանակի վնասի մասին:








































