Monday, 06 07 2026
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը

Որն է Երևանի նպատակը Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել հունիսին: Այդ պայմանավորվածության մասին հայտարարվել էր դեռևս Վիեննայի հանդիպումից հետո, և, փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հավատարիմ են մնացել գոնե այդ պայմանավորվածությանը:

Վիեննայի այլ պայմանավորվածությունների հանդեպ հավատարմության մասին խոսելու համար հասարակությունները չունեն բավական տեղեկատվական պաշար: Վիեննայի պայմանավորվածությունները, վիեննական գործընթացը, ըստ էության, եղավ առավելապես կուլիսային: Մյուս կողմից, առնվազն հրադադարի մասով այն իհարկե ունեցավ արտաքին դրսևորում, և այսօր հայ-ադրբեջանական շփման գծում զգալիորեն հանգիստ է, կայուն, հրադադարի լուրջ խախտումներ չկան: Կպահպանվի՞ արդյոք այդ վիճակը մինչև հունիսյան հանդիպում: Սա հարց է, որի պատասխանը բոլորովին միանշանակ չէ՝ ելնելով այն իրողությունից, որ Սարգսյան-Ալիև հանդիպումներին ընդառաջ սովորաբար լինում է լարվածության աճ, Ադրբեջանը սովորաբար գնում է նման քայլերի, ինչի նպատակը ամենայն հավանականությամբ լինում է նման հանդիպումներում դիրքային առավելության հասնելը:

Կկրկնվի՞ այդ վտանգավոր «ավանդույթը» այս անգամ էլ: Պետք է նկատել, որ իրավիճակը ամենևին հինը չէ, և կան նոր կարևոր բաղադրիչներ: Այդուամենայնիվ հստակ է, որ հայկական զինված ուժերը հունիսի այդ հանդիպմանն ընդառաջ պետք է բազմապատկեն զգոնությունը:

Սա, իհարկե, հանդիպմանն ընդառաջ մի բաղադրիչն է: Մյուսը բնականաբար այն է, թե հանդիպմանն ընդառաջ ի՞նչ պետք է անի հայկական դիվանագիտությունը: Ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը գնալու այդ հանդիպմանը:

Կայունության, ներկայիս հրադադարի պահպանման խնդիրը իհարկե մեկն է, բայց հայկական դիվանագիտությունը պետք է հետապնդի նաև երկարաժամկետ խնդիրներ: Դրանք կա՞ն, թե՞ ոչ: Առայժմ պարզ չէ: Ապրիլյան պատերազմից հետո այդ հարցում ընդհանրապես անորոշություն է՝ ինչ երկարաժամկետ խնդիրներ ու նպատակներ է հետապնդում հայկական դիվանագիտությունը: Վիեննայից հետո պաշտոնական Երևանն այդպես էլ որևէ կերպ որևէ բան տեսանելի չդարձրեց: Օրակարգում հրադադարի պահպանման մեխանիզմների խնդիրն է, բայց պարզ չէ, թե ինչ շեշտադրումներով, ինչ պայմաններով կամ նախապայմաններով:

Բնականաբար կա նաև ավելի լայն օրակարգ, որտեղ արդեն ռուս-ամերիկյան մրցակցությունն է թե՛ գործընթացում, թե՛ տարածաշրջանում ընդհանրապես ազդեցության համար:

Վիեննայից հետո նկատելի էր, որ Ռուսաստանը կարծես թե որոշակիորեն նահանջում է անմիջական դերակատարման, լոկոմոտիվի դերի հարցում, և նախաձեռնությունն անցնում է ԱՄՆ-ին: Համենայն դեպս, Ռուսաստանի արտգործնախարարը նույնիսկ բացահայտ հայտարարեց, որ Վիեննան ամերիկյան նախաձեռնություն էր: Մյուս կողմից, սակայն, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կա այդ հարցում ռուս-ամերիկյան համաձայնություն, այսինքն՝ տեղի է ունենում պայմանավորվա՞ծ հերթափոխ, թե՞ Ռուսաստանը, զիջելով հրապարակային դաշտում, կփորձի «պարտիզանական պայքար» ծավալել Վիեննայի գործընթացի դեմ:

Միևնույն ժամանակ, կարո՞ղ է ընդհանրապես խոսք լինել որևէ սահմանում կամ շրջանակում ռուս-ամերիկյան համաձայնության մասին, երբ կպարտադրվի որևէ նոր իրավիճակ կողմերին, և մրցակցությունը կվերսկսվի միայն այդ նոր իրավիճակի հիմքով:

Սրան զուգահեռ, նոր իրավիճակն ըստ էության արդեն կա ապրիլյան պատերազմից հետո, ընդ որում՝ նույնիսկ ռազմական գծի իմաստով: Եվ այդ տեսանկյունից նոր իրավիճակի հիմքով ռուս-ամերիկյան տարածաշրջանային մրցակցությունը գուցե արդեն սկսել է: Դա նշանակում է, որ հունիսին տեղի ունենալիք բանակցությունը առնվազն հրապարակային մակարդակում չի բերի որևէ հանգուցալուծման և փաստաթղթային պայմանավորվածության: Մինչդեռ ներկայումս խնդիրը հենց դա է, և դա առնվազն պետք է լինի Երևանի գոնե միջնաժամկետ ռազմավարական խնդիրը՝ թեկուզ 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնգարի վերհաստատումը արձանագրել նոր փաստաթղթով, ընդ որում՝ կրկին եռակողմ:

Սրանից պակաս որևէ նպատակ Երևանը չպետք է ունենա, իսկ ունենալու դեպքում այն պարզապես հավասարազոր կլինի դիվանագիտական կապիտուլյացիայի: Իսկ այդպիսի կապիտուլյացիաներին սովորաբար հաջորդում են ռազմական սպառնալիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում