ԱՄՆ-ում միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից մաթեմատիկայի թեստի պառճառով, որի հարցերը կապված են եղել թմրանյութերի և մարմնավաճառության հետ՝ հայտնում է NBC հեռուստաալիքը։
Ալաբամայի Cranford Burns միջին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին առաջարկված հարցերից մեկը հնչել է այսպես. «Դուեյնը կավատ է, նա ունի 3 մարմնավաճառ։ Եթե նրանցից յուրաքանչյուրի ծառայության արժեքը 85 դոլար է, որքա՞ն հաճախորդ պետք է յուրաքանչյուրը սպասարկի, որպեսզի Դուեյնը օրական կոկաինի համար ունենա 800 դոլար»։ Մեկ այլ հանձնարարություն վերաբերել է մեքենաների առևանգմանը։
Աշակերտներից մեկի մայրը հեռուստատեսությանը հայտնել է, որ հանձնարարություններն աշակերտներին տվել է ուսուցչուհին, ով պետք է այս ամիս թոշակի անցնի։ Նրան, սակայն, անմիջապես հեռացրել են աշակերտի մայրիկի բողոքից հետո։
Դպրոցի տնօրինությունը հայտարարել է, որ ցավում է տեղի ունեցածի համար։









































