ՀԱՊԿ անդամ պետությունները հունիսի 8-ին Երևանում կանցկացնեն անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ, որի ժամանակ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցը՝ ասվում է կազմակերպության կայքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Հանդիպմանը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի զարգացման հավելյալ միջոցառումների մասին զեկույցով հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման ընթացքը։ Կդիտարկվի անդամ պետությունների ներկայացուցիչների՝ 2016-ի երկրորդ կիսամյակի խորհրդակցությունների պլանը արտաքին քաղաքական, անվտանգության և պաշտպանության հարցերով։









































