Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Հայ-իրանական սկանդալի շեմին

Երեկ, ըստ էության, սենսացիոն տեղեկություն է տարածվել իրանական «Ֆարս» գործակալության միջոցով: Ըստ այդ տեղեկատվության` Իրանի պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանին 2012 թվականին մատակարարվել է 481 միլիոն խորանարդ մետր գազ: Սենսացիոնն այստեղ այն է, որ Հայաստանի պաշտոնական տվյալով, Իրանից 2012 թվականին ստացվել է 350 մլն խմ գազ: Համենայնդեպս, այդ մասին հրապարակվել է գազի գնի քննարկման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Փաստորեն, իրանական և հայկական տվյալների միջև մեծ տարբերություն կա, և եթե առաջիկայում հայկական կամ իրանական կողմերը պարզաբանում չմտցնեն իրավիճակի մեջ, սա ուղղակիորեն կարող է վերածվել միջպետական սկանդալի, որովհետև հարց է առաջանում, թե ուր է կորել իրանական մնացյալ գազը:

Սակայն այստեղ միայն գազային ծավալների տարբերությունը չէ հարցը, թեև այդ տարբերությունն ինքնին մեծ հարց է: Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի և Իրանի միջև սկսվել է, այսպես ասած, էներգետիկ չհասկացվածության մի շղթա, երբ փոխադարձաբար հնչում են տեղեկություններ, տեսակետներ ու տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրար, այլ հակասում են գրեթե տրամագծորեն: Եվ սա արդեն առավել մտահոգիչ է, քանի որ վկայում է առավել խորքային երևույթների և գործընթացների մասին, որ տեղի են ունենում Հայաստանի և Իրանի միջև: Իսկ սա ներկայումս ամենևին Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որովհետև Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր տնտեսական և քաղաքական ուղղություն են, որը միայն ու միայն պետք է շարունակաբար լրջացնել, ոչ թե բերել-հասցնել կոնֆլիկտային իրավիճակի: Եվ այս տեսանկյունից միտումները իսկապես մտահոգիչ են, որովհետև դրսևորվում է երկու բավական վտանգավոր միտում՝ նախ կոռուպցիոն բավական մեծ բաղադրիչի նախանշաններ, և հետո քաղաքական հակասությունների նախանշաններ:

Վերջին շրջանում Իրանը կարծեք թե բավական հաճախ, նույնիսկ չափից շատ հաճախ և չափից շատ բացահայտ է սկսել դժգոհություններ և դիտողություններ ներկայացնել Երևանին: Իսկ Իրանն այն պետությունն է, որ այդ հարցերում չի առաջնորդվում կապրիզներով կամ էմոցիաներով: Իրանն այդ տեսանկյունից պրագմատիկ քաղաքականության կրող է և անկասկած հենց այնպես որևէ դիտողություն կամ դժգոհություն, այն էլ` Հայաստանի կապակցությամբ, չէր արտահայտի: Թեհրանը, ամենայն հավանականությամբ, ունի այդ բանն անելու ծանրակշիռ պատճառներ, եթե անում է նման ինտենսիվությամբ և նման անկեղծությամբ: Թե որտեղ են այդ պատճառները` դժվար է ասել: Դժվար է ասել, թե ինչն է մտահոգում Իրանին՝ Հայաստանի և Ռուսաստանի՞ հարաբերությունները, Հայաստանի և Արևմուտքի՞ հարաբերությունները, որևէ կոնկրետ խնդի՞ր այդ հարաբերություններից որևէ մեկի պարագայում: Դա, ըստ ամենայնի, կիմանա արդեն պաշտոնական Երևանը:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Իրանի հետ հարաբերությունը ներկայումս մի փուլում է, որը պահանջում է չափազանց լուրջ և առարկայական մոտեցում, և Երևանը իսկապես մեծ սխալ գործած կլինի, եթե փորձի ժամանակ շահելու և լարախաղացի քաղաքականությունը տարածել նաև Իրանի հետ հարաբերությունների վրա: Ակնհայտ է մի բան, որ Թեհրանը կարծես թե հետևողականորեն սկսել է զարգացնել գազային թեման, և սա շատ ուշագրավ է հայ-ռուսական գազային պատմությունների ֆոնին: Ամենայն հավանականությամբ, այստեղ կատարվում է ինչ-որ բան, որում Իրանն իր համար վտանգ է զգում և փորձում է Հայաստանին հետ պահել այդ քայլից: Իսկ արդյո՞ք նույն բանը վտանգ է նաև Հայաստանի համար: Այս հարցի պատասխանը պարզ չէ, քանի դեռ պարզ չէ, թե հատկապես ինչն է խնդիրը, որ հարուցել է Իրանի դժգոհությունը:

Ակնհայտ է, սակայն, մի բան, որ Իրանը Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք է և այս առումով շատ թանկ գործընկեր, որի մտահոգությունները ոչ միայն չպետք է անտեսվեն, այլ պետք է փարատվեն հստակ և օպերատիվ կերպով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում