«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է դառնալ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ Մադրիդի «Ռեալ»-ն արդեն համաձայնության է եկել 27-ամյա ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ Լևանդովսկին և նրա գործակալ Ցեզարի Կուխարսկին Մադրիդ են մեկնել, որտեղ բանակցել են «աքրայական ակումբ»-ի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին մտադիր է հեռանալ «Բավարիա»-ից, եթե մյունխենյան ակումբի ղեկավարները չվերանայեն նրա աշխատավարձը:



































