Եվրահանձնաժողովը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման կոչ է անում և կառուցողական երկխոսության հույս ունի, որը կհանգեցնի երկրների լիարժեք հաշտեցման՝ Sputnik գործակալությանը հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
Հայտարարությունն արվել է Բեռլինի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածության ֆոնին, որն առաջացել է երեկ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո։
«ԵՄ-ն հետագա իրական գործողությունների կոչ է անում, որոնք կնշանավորեն հայ և թուրք քաղաքացիական հասարակությունների միջև լիարժեք հաշտեցման ուղին։ ԵՄ-ն հանձնառու է մնում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին և խրախուսում է երկու կողմերին գործարկել այդ գործընթացն առանց նախապայմանների»,- ասել է Կոսյանչիչը։









































