Բուլղարիայում ցուցարարների պահանջներն արդարացի են, և իշխանությունները պետք է հաշվի առնեն դրանք: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը՝ ըստ Ազգային անվտանգության խորհրդատվական խորհրդի նիստի արդյունքների, որը հրավիրվել էր հանրապետությունում՝ հակակառավարական ցույցերի պատճառով:
«Այն, ինչ ես տեսնում եմ այսօր, քաղաքացիական բողոք է, որը արդարություն և իրավական պետություն է պահանջում: Քաղաքացիները կառավարություն են ուզում, որը կհամապատասխանի հանրային պահանջներին»,- ասել է նախագահը:
Նախագահը երկրում տիրող իրավիճակը «ճգնաժամային» է անվանել:
«Ակնհայտ է, որ քաղաքացիների հանրահավաքն այս կամ այն քաղաքական ուժի աջակցությանն ուղղված չէ։ Այդ պատճառով ցուցարարները դեռ շարունակում են փողոցում մնալ»,- հավելել է նա:
Նախագահը նշել , որ իրենք եկել են այն եզրակացության, որ ցուցարարների պահանջներն արդարացի են և պետք է ընդունվեն, ինչպես նաև, կարևոր է պահպանել էթնիկ և կրոնական խաղաղությունը: