Ինչպես նշվում է Consumer Reports ընկերության պատրաստած հետազոտության մեջ, Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մետ 7.5 միլիոնը 13 տարեկանից ցածր են, իսկ անչափահասների թիվը, որոնք միայն այս տարի են միացել ցանցին, կազմում է 20 միլիոն: Ըստ այդ հետազոտության` 13 տարեկան օգտատերերից առնվազն մեկ միլիոնը մինչև հիմա ենթարկվել են ահաբեկման կամ ոտնձգության:
Հայտնի է նաև, որ 10 տարեկանից փոքր մոտ 5 միլիոն օգտատերերի մեծ մասը սոցիալական ցանց են մտնում առանց ծնողների թույլտվության: France Presse գործակալությունը նշում է, որ հենց այս հանգամանքը հաշվի առնելով` հաքերներին հաջողվում է մտնել օտար համակարգիչներ և անձնական տեղեկություններ գողանալ:
Հիշեցնենք, որ Facebook-ի կանոններով արգելվում է մինչև 13 տարեկանների մուտքն այդ սոցիալական ցանց: Սակայն շատ անչափահասներ մտնում են` օգտագործելով ծնողների տվյալները կամ ներկայացնելով սխալ տեղեկություններ:











































