Իսպանական «Վալենսիա»-ի կիսապաշտպան Անդրե Գոմեշն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա ակումբից:
AS-ի հաղորդմամբ՝ Անդրե Գոմեշի տրանսֆերի դիմաց «Վալենսիա»-ն «Յուվենտուս»-ից պահանջել է 100 միլիոն եվրո, իսկ ավելի ուշ՝ մերժել «Յուվե»-ի կատարած առաջարկը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Անդրե Գոմեշը «Վալենսիա»-ի կազմում մասնակցել է 41 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:






































